Սյունիքի մարզի Կապանում գտնվող Վահանավանք համալիրի գմբեթից երիտասարդ աղջիկ է ընկել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ 30-ամյա կինը մասնագիտությամբ բժիշկ է, Կապան էին գնացել կոլեկտիվի հետ՝ աշխատանքային այցով: Այցելել էին նաեւ դեռեւս 10-րդ դարում կառուցված, Սյունիքի ամենագեղեցիկ վանքերից մեկը՝ Վահանավանք վանական համալիր, որտեղից էլ ընկել է: Նրան անմիջապես տեղափոխել են «Կապանի» բժշկական կենտրոն, հետազոտություններ արել, պարզվել է՝ աղջկա մոտ առկա է կոնքի օղի վնասում եւ հենց երեկ էլ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Երեւան: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեցին «Կապանի» բժշկական կենտրոնից: