Ֆրանսիայի հարավում կործանված Airbus-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, որոշ տռեղեկություններով, կարող էր «անձնական ճգնաժամ» ապրել աղջկա հետ չկայացած հարաբերությունների պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Թերթի փոխանցմամբ, նման վարկած է հայտնվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը «նշանակալի բացահայտում» է արել Լյուբիցի տանը, որտեղ օդաչուն ապրել է ենթադրաբար ընկերուհու հետ: Խուզարկությունը տեւել է 4 ժամ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հրաժարվել են բացահայտել խուզարկության արդյունքները, բայց նշել են, որ մահից առաջ գրության մասին խոսք չկա, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Լյուբիցը 1,5 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: Աղբյուրների փոխանցմամբ, նա նա խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում ուսման ժամանակ: