News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկում տեղի կունենա։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրավիրված քննարկումը կընթանա «Ո՞վ է հիշում հայերի մասին» կարգախոսի ներքո։ Քննարկմանը կմասնակցեն Հայկական կինոֆոնդի (Armenian Film Foundation, ԱՄՆ) մասնագետ Կարլա Կարապետյանը, Մեծ Բրիտանիայի Հոլոքոստի Ազգային կենտրոնի համահիմնադիր Ջեյմս Սմիթը եւ Մեծ Բրիտանիայում Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալենը։

Վերջին 3 տարիների ընթացքում Հայկական կինոֆոնդը Սթիվեն Սթիլբերգի հիմնադրամի հետ համատեղ հավաքել է Ցեղասպանություն վերապրած 4000 մարդկանց վկայությունները։ Նրանց պատմությունները նկարահանվել են վերջին 40 տարիների ընթացքում։ Այդ բացառիկ հավաքածուն պատմում է հայերի, հույների, արաբների, ասորիների եւ եզդիների մասին։ Եզդիները ականատես են եղել Հայոց ցեղասպանությանը, իսկ այժմ, դժբախտաբար, տեսնում են, թե ինչպես է ողբերգական պատմությունը կրկնվում, գրում է Amnesty International-ի պաշտոնական կայքը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո նրա մասնակիցները կքննարկեն անպատժելիության խնդիրը եւ նրա ազդեցությունը ապագա հանցագործությունների վրա։ Այդ ենթատեքստում կդիտարկվի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ մարդկության դեմ, գործած մյուս հանցագործությունները, ընդհուպ մինչեւ Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գործած հանցագործությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ