Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից ոչ հեռու, այսօր՝ մարտի 27-ին, հինդուիստական ծիսակատարության ժամանակ հրմշտոցի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, եւս 30 վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Daily Star թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բրահմապուտրա գետի ափին, որտեղ ուխտավորները լվացման զանգվածային ծիսակատարություն էին իրականացնում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի առնչությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: