Նորվեգական Norwegian Air Shuttle ASA ավիաընկերության ղեկավարությունը արագ կարգով փոխում է իր օդանավերի անձնակազմերի աշխատանքային ինստրուկցիան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հարավում Germanwings ավիաընկերությանը պատկանող A320 օդանավի կործանման մանրամասները դարձան հանրության սեփականությունը:
Նոր կանոնների համաձայն, թռիչքի ժամանակ օդաչուն այլեւս իրավունք չունի միայնակ լինել օդաչուների խցում, նախկինում նման արգելք չկար: Թռիչքի պահին օդաչուների խցում պետք է լինեն երկու օդաչուներ: