Թաիլանդում մարտի 26-ի ուշ երեկոյան գնացքների բախումից 40 մարդ է տուժել, որոնց թվում՝ օտարերկրացիներ։
Տեղական ժամանակով ժամը 22։00-ին Բանգկոկ ուղեւորվող գնացքը վերջնակետից 60 կմ հեռավորության վրա մեծ արագության տակ բախվել է առջեւից գնացող գնացքի հետնամասային վագոնին, ինչի հետեւանքով ամբողջովին ոչնչացել են գնացքներից մեկի առաջին երկու վագոնները, իսկ մյուս գնացքը դուրս է եկել գծերից։
Հոսպիտալացվել է 15 մարդ, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Մեքենավարը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա ձեռքը կտրել են։
Վթարի պատճառը դեռեւս նշված չէ։ Տարվում է հետաքննություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։