News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 25-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿ հիմնարկի 9 եւ «Աբովյան» ՔԿ հիմնարկի 8 դատապարտյալ եւս ստացան նույնականացման քարտեր:

Նույնականացման քարտեր ձեռք բերելուց հետո դատապարտյալները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, մասնավորապես՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:

Գործընթացը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ