News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ-ն դաշնակիցների հետ անցյալ գիշեր մի շարք օդային հարվածներ է հասցրել Սանայի ու Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից Եմենի մի քանի շրջանների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստաալիքը, ռմբակոծվել են կենսականորեն կարեւոր օբյեկտներ եւ մի շարք պետական հաստատություններ։ Եմենի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում։

Առավոտյան քաղաքային իշխանությունների կոչով հարյուրավոր կամավորներ մեկնել են փրկարարներին օգնության, գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ ավիահարվածները հասցվել են Հանրապետական գվարդիայի բազայի եւ ներքին զորքերի շտաբի ուղղությամբ։ Հարձակումները կազմակերպվել են ապստամբ շիաների եւ նրանց կողմն անցած բանակային մասերի դիրքերի ուղղությամբ։ Հարձակման են ենթարկվել անեւ Սանայում եւ Լահջում շիա ապստամբների հրամանատարական կետերը։

Շիա հուսիների ՀՕՊ ուժերը կրակ են արձակել հակառակորդի ինքնաթիռների ուղղությամբ , գրում է «Ալ Մանարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ