News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե «Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՀ նախագահի հետ, դա չի նշանակում, որ կուսակցությունը ճանաչում է իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նա չի համաձայնել նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով Մարտիրոսյանի ու Հակոբյանի այցի մասին նշել էր, թե «գուցե գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»:

«Եթե «Ժառանգությունն» ունի իր տեսակետը, այն պետք է պահել եւ ներկայացնել: Ոչ թե առաջարկել ու հետո բողոքել, որ քեզ չլսեցին, ի՞նչ իմաստ կա դրանում: Հետեւաբար գործընկերների որոշումը պետք է հարգել»,-ասել է Պողոսյանը:

Այլ բան է, որ չի կարելի մասնակցել իմիտացիոն գործընթացի, որի մասին ավելի վաղ խոսել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եկեք ավելի լավ է կենտրոնանանք արդյունքի վրա: Եթե իշխանությունը համաձայն է քննարկելի առաջարկները՝ դա մի բան է, իսկ եթե ասում է, որ քննարկելու բան չկա, դա բոլորովին այլ բան է: Եկեք մտածենք այդ հարթությունում»,-հայտարարել է պատգամավորը:

Հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» կամա-ակամա չի ճանաչում գործող իշխանության լեգիտիմությունը՝ համաձայնելով նրա հետ հարցեր քննարկելի, Պողոսյանը բացասական պատասխան է տվել. «Եթե ահաբեկիչները շենք են գրավում, իսկ դուք այն ազատում եք, դուք հո չե՞ք ասելու՝ ահաբեկիչները լեգիտիմ չեն, ես հրաժարվում եմ նրանց հետ խոսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ