Հայաստանի Հանրապետության հատվածում՝ սահմանին, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կրակոցներ եղել են, բայց քիչ, վիճակը համեմատաբար հանգիստ էր: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գյուղերի ուղղությամբ եւս կրակոցներ են եղել:
Նշենք, որ ադրբեջանական կողմը մարտի 26-ին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ. բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: