«Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորը վիճաբանել եւ հարվածներ է հասցրել ՔԿՀ աշխատակիցներին: NEWS.am-ի թղթակցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ մարտի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Գորիս» ՔԿՀ-ի, նախկինում ազատազրկման դատապարտված կալանավորներից մեկը հանձնունքի միջոցով արգելված իրն ընդունելու համար վիճաբանել է եւ հարվածներ է հասցրել ՔԿՀ աշխատակիցներին: Նա տեղափոխվել է պատճախուց, նյութեր են նախապատրաստվում: