News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի հայերն ու հույները բողոքում են Սիդնեյի Հայդ պարկում Աթաթուրքի հուշարձանի կառուցման դեմ։ Ինչպես գրում է Greek Reporter-ը, մի քանի հունական, պոնտական եւ հայկական կազմակերպություններ իրենց դժգոհությունն են հայտնել հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ նամակով դիմելով Սիդնեյի պաշտոնյաներին եւ տեղեկատվական գործակալություններին։

«Քեմալ Աթաթուրքը պատասխանատու է  Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների բռնի մահվան երթերի եւ իր իշխանության դեմ դուրս եկող Թուրքիայի քաղաքացիների զանգվածային  սպանությունների համար։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եւ նրա համախոհները, որոնք հայտնի են իբրեւ քեմալականներ, բարբարոսական բռնություններ են  գործադրել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ»,- նշել է Ավստրալիայի հայ երիտասարդության դաշնությունը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Վիկտոր Դոմինելին հղած բողոքի նամակում։ Դաշնությունը կոչ է արել կողմնակիցներին հուշարձանի ապամոնտաժման միջնորդագիր ստորագրել։

Նշենք, որ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Բողոքի նամակը ստորագրել են նաեւ հունական սփյուռքի ներկայացուցիչները։ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը   հայտարարել է. «2015թ. նշանավորվում է ոչ միայն Ավստրալանորզելանդական բանակային կորպուսի զինվորների հիշատակի հարյուրամյակով, այլ նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։ Շատ կարեւոր է, որպեսզի նորագույն պատմության նման կարեւոր ժամանակաշրջանում փաստերը ճիշտ ներկայացվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ