News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն արձագանքել է ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հնչեցրած թվերին, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ԱԺ-ում ՀՀ ՏՄՊՊՀ տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ մի շարք ընդդիմադիր պատգավորներ մեր երկրի մրցակցային իրավիճակի վերաբերյալ քննադատական հարցադրումներ հնչեցրին: Մասնավորապես Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներին, նշել էր, որ Հայաստանն իր դիրքերով զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին. «Հիմա ընթերցում եմ տվյալները, World Economic Forum. 2012-13թթ Հայաստան՝ 82-րդ տեղ, 2013-14թթ Հայաստան՝ 79 տեղ, 2014-15թթ Հայաստան 85 տեղ: Վրաստան, համապատասխանաբար 77, 72, 65-րդ, Ադրբեջան, համապատասխանաբար՝ 46, 39, 38»:

Ի պատասխան պատգամավորի հրապարակած թվերի, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ մրցունակության զեկույցը» բաց եւ հրապարակային փաստաթուղթ է եւ ցանկացած անձ կարող է տեղեկանալ այնտեղ հրապարակված Հայաստանի մրցակցային իրավիճակը բնութագրող թվերին, որոնք էականորեն տարբեր են: Ասածս հիմնավոր դարձնելու համար ներկայացնեմ փաստերը: Եվ այսպես, իրականում տեղական մրցակցության ուժգնության մակարդակով վերջին տարիներին մեր երկիրն անընդմեջ առաջընթաց է արձանագրել: Այսպես նույն Համաշխարհային տնտեսական զեկույցի համաձայն, 2012-13թթ. Հայաստանը գտնվել է 130-րդ, 2012-13 թթ 102-րդ, իսկ 2013-14 թվականի զեկույցում մեր երկիրը առաջընթաց է արձանագրել միանգամից 17 կետով եւ գտնվում է 85 –րդ հորիզոնականում»,-ընդգծեց Շաբոյանը:

«Հրանտ Բագրատյանը համեմատության համար վկայակոչում է հարեւան երկրների ավելի լավ վիճակում գտնվող ցուցանիշները եւ նշում, որ վերջին երեք տարիներին Վրաստանը գտնվել է ըստ տարիների 77, 72, 65-րդ, իսկ Ադրբեջանը համապատասխանաբար՝ 46, 39, 38-րդ: «Զեկույցում պարզ երեւում է, որտեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով նույն Ադրբեջանը 2012 թվականին գտնվել է 131-րդ, ապա հետագա՝ 2013 եւ 2014 թվականներին տարիներին 128-րդ եւ 121-րդ տեղերում, Վրաստանը համապատասխանաբար տեղական մրցակցության ուժգնության մակարդակով գտնվում է ըստ տարիների 127-րդ, 123-րդ եւ նախորդ տարի՝ 105-րդ տեղերում:

Նշենք նաեւ, որ այս ցուցանիշով Հայաստանը ակնհայտորեն չի զիջում ոչ միայն նշված երկրներին, այլ նաեւ Ուկրաինային, Ղազախստանին, Մոլդովային, Ռումինիային եւ Սերբիային: Ստացվում է, որ Հրանտ Բագրատյանը մի ցուցանիշը ներկայացնում է բոլորովին այլ բանի անվան տակ, քանի որ նրա կողմից երեկ ԱԺ-ում հրապարակած ցուցանիշները վերաբերում են ոչ թե երկրի մրցակցային վիջավայրին, այլ դրանք բնութագրում են Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, որը հաշվարկվում է 114 ցուցանիշների հանրագումարից: Այդ 114 ցուցանիշներից 111-ը վերաբերում են այլ՝ եւ ՏՄՊՊՀ-ի գործառույթների հետ բացարձակ կապ չունեցող ոլորտների՝ օրինակ՝ առողջապահությանը, դատական, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, տրանսպորտային ենթակառուցվածքների վիճակին, հանցավորության մակարդակին, երկրի կրթական համակարգին, մալարիայի ազդեցությանը եւ այլն: Մրցակցությունը եւ մրցունակությունը նույնացնել պետք չէ, դրանք էականորեն տարբեր հասկացություններ են»,-նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

Արտակ Շաբոյանն ասաց նաեւ, որ որպես մրցակցային մարմնի ղեկավար երբեւիցե հրապարակային ելույթներում չի պնդել, որ Հայաստանի մրցակցային դաշտը կատարյալ վիճակում է, խնդիրներ եւ անելիքներ չկան. «Այո տնտեսական մրցակցության ոլորտում գտնվող խնդիրներ շատ կան, անելիքներ առավել եւս, բայց դրանք մեր տեսադաշտում են եւ որեւէ մեկը դրանց լուծումը մեզանից լավ չի պատկերացնում: Սահմանափակ ռեսուրների պարագայում Հանձնաժողովը հետեւողական է խնդիրների լուծման հարցում եւ անում է ամեն ինչ՝ մեր երկրի մրցակցային դաշտի տարեցտարի բարելավման համար»,-ամփոփեց նա:

Ստորեւ ներկայացնում ենք աղբյուրները

«Գլոբալ մրցունակության զեկույց. 2014-2015» (The Global Competitiveness Report 2014 – 2015)

«Գլոբալ մրցունակության զեկույց. 2013-2014» (The Global Competitiveness Report 2013– 2014)

«Գլոբալ մրցունակության զեկույց. 2012-2013» (The Global Competitiveness Report 2012– 2013)

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ