News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով:

ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ եւ ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:

Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին Արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը եւ բարձր հեղինակությունը:

Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատեց Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին: Ներկայացվեց կոնվենցիոն երաշխիքների իրացման եւ ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ   Հայաստանի կատարած աշխատանքը եւ վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

Համաժողովի արդյունքում ընդունվեց բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության եւ ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը եւ վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։ Հռչակագիրը ներառում է նաեւ գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ