News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը մարտի 27-ին կայացած հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել Եմենում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասն հայտնում է NTV հեռուստաընկերությունը։

Համաձայն հեռուստաընկերության՝ նախագահի աշխատակազմում  ունեցած աղբյուրների, երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել, որ ապստամբ հուսիները իրենց գործողություններով խախտել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հող են ստեղծել Եմենում հակամարտության սրման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից Եմենում գործողությունների լոգիստիկ  աջակցության մասին։

Նշենք, որ Եմենում միջազգային ռազմական գործողություններ են  ընթանում, որոնցում մասնակցում են տարածաշրջանի մի շարք երկրներ։ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, ԱՄԷ, Քաթարի ղեկավարները մտադիր են արձագանքել Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի խնդրանքին՝ պաշտպանել Եմենի իշխանությունը հուսի գրոհայիններից։ Պաշտոնապես գործողություններին միացել են Եգիպտոսը, Հորդանանը եւ Սուդանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ