News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը: Նա նշեց, որ մեղադրական եզրակացություն հաստատվել է մարտի 25-ին, գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նստավայրը՝ Արթիկ, այն կքննի դատավոր Աշոտ Մանուկյանը: Առաջին նիստը դեռ նշանակված չէ:

Մանվել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի երկարացման հարցով Վերաքննիչ դատարանը բողոքը կլսի ապրիլի 3-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Ամենաշատ