News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի եւ «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ  արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Նվիրատվության տաղավարն այս տարի տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարեւանությամբ: Նախաձեռնողների խոսքով ծրագիրը ոչ միայն բարեգործական, այլեւ կրթադաստիարակչական նշանակություն ունի՝ հատկապես երիտասարդության շրջանում մեկ անգամ եւս ուշադրություն սեւեռել դեպի գիրքն ու ընթերցանությունը:

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում ինչպես նախորդ տարի, այս տարի եւս հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի  ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, տարբեր զորամասերի, ինչպես նաեւ մանկապարտեզների գրադարաններ։

Տաղավարը տեղադրված կմնա մեկ տարի, եւ բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ ու գիրք նվիրել, կարող են այցելել եւ ավելացնել գրքի բանկի հաշվեկշիռը:

Տպել
Ամենաշատ