News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 70 տարեկանում վախճանվել է Pentangle ֆոլկ-ռոք խմբի համահիմնադիր Ջոն Ռեբորնը։ Համաձայն տեղական լրատվամիջոցների՝  ոստիկանությունը լեգենդար երաժշտի մարմինը  հայտնաբերել էր Շոտլանդիայի նրա տանը։

Հաղորդվում է, որ Ռենբորնը չէր հայտնվել համերգին, որում պետք է ելույթ ունենար։ Կատարողի անհետացման հանգամանքով անհանգստացած՝ կազմակերպիչները զանգել էին ոստիկանություն, որն ավելի ուշ հայտնել էր երաժշտի մահվան մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Pentangle խումբը հիմնադրվել է 1967թ. եւ հայտնի էր իր բարդ, երբեմն էկլեկտիկ վերադաշնակումներով։ Խումբը լայն ժողովրդականություն չի վայելել։ 1973թ. խմբի ցրվելուց հետո Ռենբորնը մենակատարի գործունեություն էր սկսել, եւ նրա The John Renbourn Group անսամբլը Մեծ Բրիտանիայում բավական հայտնի էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ