Հայաստանի հարկային ծառայության ստուգումները գործարարների կուսակցական պատկանելիություն չեն ճանաչում: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ իշխանությունը կօգտագործի՞ հարկային լծակներ ՀՀԿ-ի շարքերը մաքրելու համար, Բաղդասարյանը պատասխանել է, որ նման խոսակցությունները կոռեկտ չեն:
«Ոչ մի հատուկ ջանքեր չեն գործադրվում, ստուգումներ միշտ էլ տեղի են ունենում: Մեր քաղաքական ուժի նպատակը մնում է նույնը՝ բիզնեսում ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Այդպիսին է մեր դրվածքը, եւ այստեղ ավելորդ է նշել կամ թվարկել կոնկրետ անուններ»,-ընդգծել է Բաղդասարյանը: