News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը եւ վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարեւորել եւ´ Ազգային ժողովի նախագահի, եւ´ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը եւ հետագա քայլերը: Ընդգծելով, որ ծրագիրն էապես նպաստում է բիզնես սկսելու եւ զարգացնելու ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի դերը՝ «Կարգավորիչ գիլյոտին»-ը հաջողությամբ իրականացնելու եւ ավարտին հասցնելու, ինչպես նաեւ հետագայում կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգ ներդնելու գործում: Իր հերթին Անդրեյ Սորոկինը եւս բարձր է գնահատել ծրագրի իրականացումը եւ նշելով, որ դրա ավարտին մի քանի ամիս է մնացել, կարեւորել է միջազգային առաջատար փորձագետների կողմից ՀՀ գերատեսչություններին ներկայացված առաջարկությունների լիարժեք իրականացումը:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ համագործակցության հետագա ընդլայնմանը եւ ակտիվացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ