News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի ընկերական խաղի համար Երեւան ժամանած ֆուտբոլիստները վստահեցնում են, որ մարտի 28-ին Հանրապետական ստադիոնում իսկական տոն են կազմակերպելու երկրպագուների համար։ (ֆոտոռեպորտաժ)

Այսօր՝ մարտի 27-ին, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ համաշխարհային ֆուտբոլի աստղերը խոսեցին իրենց ստացած տպավորությունների եւ սպասելիքների մասին։

«Մեծ սիրով եմ ընդունել հրավերը, որովհետեւ լավ առիթ է՝ հանդիպելու իմ ընկերներին։ Համոզված եմ, որ վաղը լավ շոու է լինելու Երեւանում»,- ասաց պորտուգալացի Պաոլո Ֆերերիրան։

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայն խանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բուլղարացի Խրիստո Ստոիչկովն էլ արդեն հասցրել է հասկանալ, որ Հայաստանը «սրտով» երկիր է։

«Հայերն այն ժողովուրդն են, որ կարող են ցանկացած պահի քեզ օգնել։ Ինձ շատ լավ եմ զգում Երեւանում»,- նշեց Ստոիչկովը։

Երեւանում կայանալիք ընկերական խաղին մասնակցելու համար Երեւանում է նաեւ չիլիացի, «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Իվան Սամորանոն։

«Երկար ճանապարհ եմ եկել, բայց ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Արդեն հասցրել եմ զգալ, թե հայերն ինչքանով են հյուրընկալ։ Շատ եմ ուզում, որ ավելի լավ ճանաչեմ Հայաստանն ու հայերին։ Ուրախ եմ, որ Երեւանում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Խորեն Հովհաննիսյանի խաղին հրավիրելու համար»,- ասաց Սամորանոն։

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Վենսան Կանդելայի համար էլ ակնհայտ է, թե հայերն ինչքան են սիրում ֆուտբոլ։

«Մամուլի սրահի մարդաշատ լինելն ապացուցում է, թե հայերն ինչքան են ֆուտբոլ սիրում, ավելացնելու բան չկա»,- ավելացրեց Կանդելան։

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղն անցկացվելու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում։ Հանդիպանը մասնակցելու են 80-90-ակնների աշխարհի եւ ԽՍՀՄ աստղերի թիմերը։ Երեւան են ժամանել մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ։

Վերա Մարտիրոսյան Vera&Football

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ