Հայաստանի ԿԲ-ն պետք է մեծացնի գումարային զանգվածը ՀՆԱ-ի հանդեպ։ Այս մասին մարտի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, նշելով, որ այս պահին Հայաստանում այդ ցուցանիշը 38.5 տոկոս է։ Համեմատության համար նշենք, որ միջին եվրոպական ցուցանիշը 170 տոկոս է։
Պատգամավորի կարծիքով՝ որքան շատ գումար լինի շրջանառության մեջ, այնքան ԿԲ-ն մեծ հնարավորություններ կունենա ազդել տնտեսական զարգացման վրա։ Եթե անհարժեշտ է, ապա կարելի է գումարների լրացուցիչ փոխանցումներ կատարել, եւ պետք չէ վախենալ սղաճի բարձր ցուցանիշից։ «Վերջին տարիներին մենք դարձել են Կենտրոնական բանկի հակաինֆլյացիոն քաղաքականության գերին։ Ներկայումս այն բացարձակ ադեկվատ չէ։ Եթե մարդը ո՛չ փող ունի, ո՛չ աշխատանք, ինչ տարբերություն նրա համար, թե սղաճը 5 տոկոս է, թե 5.2»,- ասաց Մելքումյանը։