News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը։

«Հենց այդ սկզբունքի հիման վրա էր 2008թ. սկսվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նման ընդհանուր հասկացությամբ մենք սկսեցինք գործընթացը եւ եկանք համաձայնության։ Թե՛ մեր թուրք գործընկերների հետ կնքած պայմանագրերում, թե՛ հրապարակայնորեն մենք հստակ հայտարարել են, որ Հայաստանը երբեք Ցեղասպանության փաստը հարցականի տակ չի դնի կամ չի վիճարկի դրա միջազգային ճանաչման կարեւորությունը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, եթե Թուրքիան ցանկանում է օգնել կարգավորման գործընթացին, ապա թող հնարավորինս հեռու մնա այդ գործընթացից»,- նշեց Տիգրան Բալայանը։

Նշենք, որ NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, երբ  Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանությունից եւ «օկուպացրած» տարածքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ