News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը հրապարակել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարողությունը գնահատվում է մոտավորապես 750 մլն դոլար։ Պորոշենկոն այդ վարկանիշում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Անցյալ տարի Պորոշենկոյի ունեցվածքը Forbes-ը գնահատել էր 1.3 մլրդ դոլար։ 2015թ. մարտի սկզբին Forbes-ը նախագահին հանել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից։ Այդ վարկանիշում ընդգրկված են միայն այն գործարարները, որոնց ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ դոլարը։

Forbes-ի տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում միայն 5 ձեռներեց։ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է ՍԿՄ խմբի ղեկավար Ռինաթ Ահմեդովը։ Նրա ունեցվածքը անցյալ տարի 11.2 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 6.9 մլրդ դոլար։

Երկորդ տեղում է «Ինտերպայպ Ստալ» կազմակերպության ղեկավար Վիկտոր Պինչուկը։ Նրա կարողությունը 2014թ. կրճատվել է 2 անգամ՝ հասնելով 1.5 մլրդ դոլարի։  Երրորդ տեղում է Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 1.4 մլրդ դոլար։

Լավագույն հնգյակում տեղ են գտել «Միրոնովսկի խլեբոպրոդուկտ»-ի ղեկավար Գենադի Բոգոլյուբովը՝ 1.3 մլրդ դոլար եւ Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ  Յուրի Կոսյուկը՝ 1.1 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ