News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, որպես ինքնիշխան պետություններ, որոնք վերականգնել են իրենց պետականությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, պարտավոր են հայ ժողովրդին պատկանող բոլոր տարածքների վերադարձման պետական քաղաքականություն իրականացնել: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում արված հայտարարության մեջ։

«Հայ ժողովուրդը պետք է՝

դեռեւս Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բռնազավթված տարածքների վերադարձի համար իրականացնի հետեւողական պետական քաղաքականություն,

իր բնականոն զարգացումն ապահովելու համար հնարավորություն ունենա վերահաստատվելու իր պատմական հայրենիքում՝ հայկական պետականության ներքո, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմանների վերաձեւման միջոցով: 

Եվ այժմ` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, հայ ժողովուրդը պետք է Հայաստանի Հանրապետության պետական լծակների օգտագործմամբ վճռականորեն եւ ամենուր ներկայացնի Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի բռնազավթված տարածքների ազատագրման եւ Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետեւանքով պատճառված վնասների արդարացի փոխհատուցման խնդիրը:

1990թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայ քաղաքական կուսակցություններն ու օրվա իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել՝ ստեղծելու աշխարհի ավելի քան 100 երկրներում սփռված 10 միլիոնից ավելի հայությանը համախմբող ազգային անվտանգության գաղափարական եւ քաղաքական համալիր հայեցակարգ: Արդի հայկական քաղաքական միտքը՝ թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, պահանջում է համահայկական քաղաքական գաղափարի հռչակում, որը կլուսավորի դեպի հայոց քաղաքակրթության ակունքները մեր ժողովրդի վերադարձի եւ Միացյալ հայկական  պետականության վերականգնման տեսլականը:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս՝

1. դատապարտում ենք հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից,

2. Ճանաչում ենք հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը եւ հետամուտ ենք պահանջատիրության (տարածքային, նյութական, բարոյական) իրավունքի իրացմանը, 

3. վերահաստատում ենք Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման   իրավունքը:

Համազգային նպատակ՝ չկա Հայաստանի բաժան-բաժան մասերի միացում առանց  ազգահավաքի եւ հողահավաքի»,- նշել է Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ