Հետաքննությունը կասկածում է, որ կործանված Airbus-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը կարող էր ինքնաթիռը կործանել կրոնական կամ քաղաքական շարժառիթներով: Այս մասին գրում է Spiegel Online-ը:
Իրավապահ մարմինները նման եզրակացության են հանգել Լուբիցի տան խուզարկության արդյունքում:
Gazeta-ի փոխանցմամբ, օդաչուի անձնական իրերում մահից առաջ գրված նամակ չեն հայտնաբերել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուբիցն ընկերությունից թաքցրել է առողջական խնդիրները: