News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում ընթացող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում Երևանում բացվել է է Թուրքմենստանի պետական թանգարանի ցուցահանդեսը, որտեղ կարելի է ծանոթանալ թուրմենական մշակույթին։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մարտի 26-ին երկու երկրների մշակույթի նախարարների տեղակալները հյուրերի հետ շրջեցին սրահով, ունկնդրեցին թուրքմենական ազգային երգը և համտեսեցին նրանց ավանդական պիշմենը, որը նման է հայկական աղուհացին:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր- Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա Հայաստանի և Թուրքմենստանի միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում անցկացվող երկրորդ նմանատիպ միջոցառումն է. անցյալ տարի հայ մշակույթի օրեր էին անցկացվել Թուրքմենստանում։

Ցուցահանդեսին ներկայացված են թուրքմենական տարազները, թուրքմեն հայտնի նկարիչների կտավներ, թուրքմեն գրողների գործերը, գորգեր, զարդեր, թուրքմենական երգ ու երաժշտություն։ Իսկ ցուցասրահի կենտրոնում ներկայացված է նաև թուրքմեն հարսի ու փեսայի հագուստները: Ցուցադրության մասնակիցներից Աիլարա Ռանգիլովան պատմեց, որ իրենց երկրում նորապսակները կրում են կարմիր գույնի հագուստ։

«Թուրքմենստանում նորապսակների ավանդական հագուստը կարմիր գույն ունի: Հարսնացուն չադրայով ծածկում է դեմքի մի մասը, որպես հնազանդության նշան: Փեսացուն ևս կրում է կարմիր հագուստ, իսկ գլխին դնում է  սպիտակ գլխարկ»,- մեկնաբանեց նա՝ հավելելով, որ թուրքմենական տարազն առանձնանում է իր ձեռագործ նախշերով։

Նշենք, որ ցուցահանդեսի փակումը և Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի փակումը  կլինի մարտի 29-ին։

Տպել
Ամենաշատ