News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում 2 օր է, ինչ խմելաջուրը օրական 10-15 րոպե է գալիս, այն էլ շատ քիչ: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը ասաց, որ այսօր գյուղացիները ահազանգել են ԱԻՆ՝ որպեսզի իրենց ջուր մատակարարեն:

«Մեր Ծաղկահովիտում 10 տարուց ավելի է ջրի խնդիր կա: 2006թ.-ին կառուցվեց ջրագիծ, սակայն, ինչ-ինչ խնդիրներով, ջուրը այդ խողովակագծով չի հասնում Ծաղկահովիտ: Իսկ այժմ այն ջրագիծը, որով ջուր ենք ստանում սառել է, եւ միայն «Ճահիճներ» կոչված վայրից է ջուրը գալիս, այն էլ շատ քիչ քանակությամբ՝ վայրկյանում 0,2 լիտր: Արդեն 2 օր է 10-15 րոպե է ջուրը գալիս, 2115 բնակիչ ունեցող գյուղը ամեն օր ընդամենը 50 տոննա ջուր է ստանում: Գյուղացիներից մեկը զանգահարել էր ԱԻՆ, որպեսզի  հրշեջ-փրակարարական մեքենաններով ջուր հասցնեն գյուղ, արդեն հինգերորդ մեքենան է այսօր գալիս»,-ասաց Երվանդ Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը կազմակերպել է, որ ջուրը բաժանեն շենքերի բնակիչներին եւ այն վայրերում, որտեղ գյուղացիները ավելի շատ են անասուն պահում:

Ծաղկահովիտի գյուղապետը նշեց, որ նախորդ օրը գյուղում է եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ծանոթացել է խնդրին, այժմ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու համար:

«Մեր նախկին ջրագիծը եկել է Հովտաշեն համայնքից, նախկին գյուղապետը, սակայն, հրաժարվել էր այդ ջրագծից: Հիմա աշխատանքներ են տարվում, գյուղացիները դաշտում աշխատում են, որպեսզի գյուղը ջուր ունենա»,-ասաց գյուղապետը:

Տպել
Ամենաշատ