Մարտի 26-ին, Ժամը 09.30-ին, «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա Ռազմիկ Բադալյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով` մահացել:
Կատարվում է քննություն: