News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանական Kaufmich.com սոցիալական ցանցը բեռլինյան հասարակաց տների աշխատանքի որակը փորձարկողի աշխատատեղի մրցույթ է հայտարարել: Այս մասին հաղորդում է CNBC-ն: Հաջողակ թեկնածուին կվստահեն ստուգել սեռական ծառայությունների մատուցման որակը, հիգիենայի, մաքրության եւ անվտանգության կանոնների պահպանումը:

Կայքի տեղեկացմամբ, աշխատակցի պարտականությունների մեջ կմտնի նաեւ տարբեր հասարակաց տների աշխատակցուհիների հետ սեռական կապի մեջ մտնելը:

Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ աշխատատեղի թեկնածուի սեռը նշանակություն չունի: Որպես պարտադիր պայման գործատուները նշել են բարձրագույն կրթությունը:

Ըստ Lenta-ի, Գերմանիայում մարմնավաճառությունը պաշտոնապես թույլատրված է: Երկրում գումարի դիմաց սեռական ծառայություն մատուցող կանանց թիվը շուրջ 400 հազար է (գերմանուհիներ եւ այլ երկրների քաղաքացիներ): Այդ բիզնեսի տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 6 մլրդ եվրո: Այդ զբաղմունքն օրինականացնող «Մարմնավաճառության մասին օրենքը» գործում է 2002 թվականի հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ