News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանին նվիրված խաղի կազմակերպիչները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը Հայաստան չի եկել այն պատճառով, քանի որ կործանված ինքնաթիռով պետք է Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչեր:

Նշենք, որ մարտի 27-ին Բերգերը Twitter-ի իր էջում հերքել է այդ տեղեկությունը՝ գրելով, որ «մեկնաբանություններն այն մասին, որ ինքը փոխել է ինքնաթիռը, սուտ են»: «Ես Բարսելոնայից Պրահա եմ ուղեւորվել, ինչպես պատրաստվում էի»,- գրել է Բերգերը:

 

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

NEWS.am-ի թղթակիցը կապ հաստատեց միջոցառման հովանավորի՝ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ: Վերջինը հաստատեց, որ Բերգերի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի մասնակցի նախատեսված խաղին, քանի որ ցնցված է այն պատճառով, որ պետք է թռչեր այդ ինքնաթիռով: «Ամենայն հավանականությամբ, նա հերքել է այդ տեղեկությունը՝ վախենալով աղմուկից»,- հայտարարեց Սողոմոնյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 24-ին Բերգերը պետք է ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռով Բարսելոնային Դյուսելդորֆ թռչեր: Վերջին պահին նա փոխել է միտքն ու հետ վերադարձրել տոմսը:

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ