News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական «Սոցմեդիկա» ընկերության «Pharm Expert» նոր արտադրանքը կօգնի բժշկական նշանակումների ժամանակ սխալներից խուսափելու խնդիրը լուծելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավար Միքայել Աբգարյանը:

«Սկոլկովո» հիմնադրամի ռեզիդենտ ընկերությունը մարտի 19-ին հայտարարել է հիմնադրամի IT-քլասթերի հետ համատեղ իրականացվող ծրագրի մասին: «Նախագծի զարգացման համար մենք «Սկոլկովո»-ից բազմակողմանի աջակցություն ենք ստանում»,- նշեց Աբգարյանը:

Ընկերությունը հիմնադրել են ազգությամբ հայերը: Գլխավոր տնօրենը 16-ամյա կլինիկական պրակտիկայով կարդիովիրաբույժ Գեւորգ Բլեջյանցն է: Ծնունդով Երեւանից Միքայել Աբգարյանը Պոլիտեխնիկական ինստիտուտի միկրոէլեկտրոնիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար ժամանակ աշխատում է Մոսկվայում, բժշկական նկարների էլեկտրոնային մշակման մասնագետ է: Ընկերության կոլեկտիվը բազմազգ է՝ մերձավոր եւ հեռավոր արտերկրից մասնագետներ:

«Pharm Expert»-ը կարող է աշխատել որպես ինքնուրույն հավելված կամ ցանկացած բժշկական տվյալների համակարգ: Ծրագիրը վերլուծում է հիվանդության պատմության մեջ կամ ամբուլատոր քարտում բժշկի նշանակումը եւ, անհրաժեշտության դեպքում, խորհուրդներ տրամադրում: Համակարգի գլոբալ թողարկումը նախատեսվում է 2016 թվականին, իսկ հիմա ծրագիրը փորձարկվում է Ռուսաստանի առաջատար կլինիկաներում:

Ծրագրի հաջորդ մոդուլը լինելու է վտանգավոր հիվանդությունների եւ կլինիկական բարդությունների կանխատեսման համարկարգը: «Դա, անշուշտ, հետաքրքիր է նաեւ ապահովագրական ընկերությունների համար»,- հավելեց Աբգարյանը:

Նրա խոսքով, Երեւանից բազմաթիվ գործընկերներ արդեն տեղյակ են մշակումների մասին: «Այս տարի ծրագրում ենք Հայաստան ժամանել՝ հուլիսի 2-4-ը կայանալիք միջազգային կոնգրեսին մասնակցելու: UMKB բազայում հայ բժիշկների եւ հայկական կազմակերպությունների մասնակցությունը ցանկալի է: Դրա համար անհրաժեշտ է միայն կապ հաստատել մեզ հետ»,- ամփոփեց Միքայել Աբգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ