News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի եւ տարածքային կառավարման պետական ինստիտուտում /IMPGT/ տեղի է ունեցել հանրային մարքետինգի եւ հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի եւ հաղորդակցության ռազմավարության մշակումը թեմայով:

Թվով երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային  Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր»,  «Չասեք ոչ մեկին» եւ «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրով իրենց դիսերտացիաները:

Դրանցում ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկները այն հարցի շուրջ, թե հաղորդակցության եւ մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով:

Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը եւ Միշել Ամիելը, ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Գալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, լավագույն աշխատանքներ է  ճանաչել «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ» եւ «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ