Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Բուլղարիայի մշակույթի, արվեստի եւ գիտության 100 հայտնի գործիչներ կդիմեն նախագահ Ռոսեն Պլեւնելիեւին, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչեւային եւ վարչապետ Բոյկո Բորիսովին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է բուլղարական «Դումա» պարբերականը:
Գործիչների համատեղ ուղերձում նշվում է. «Եթե մենք իսկապես ցանկանում ենք Եվրոպայի քաղաքակիրթ մաս դառնալ, ապա պետք է բարոյական աջակցություն արտահայտենք արդարացի գործին եւ հայտարարենք, որ կիսում ենք հայ ժողովրդի ցավը»:
Պարբերականը նշում է, որ ուղերձին միացողների թվում Բուլղարիայի ամենահայտնի մարդիկ են: