News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կնոջը դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մուրադյանի հոգեբանական վիճակի վերաբերյալ եզրակացություն տված դատափորձագետը կհարցաքննվի դատարանում: Այսօր՝ մարտի 27-ին, նման որոշում կայացրեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով մեղադրող Հայկազ Նիկողոսյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատափորձագետը եզրակացություն է տվել, ըստ որի՝ սպանության պահին ամբաստանյալը աֆեկտի վիճակում է եղել։

Նշենք, որ ամբաստանյալ Վլադիմիր Մուրադյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը դեմ էր փորձագետին դատարան կանչելուն՝ պնդելով, որ կրկնակի դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն արժանահավատ է, եւ փորձագետին դատարանում հարցաքննելու կարիք չկա:

«Փորձագետը հստակ գրել է, որ աֆեկտի վիճակում է պաշտպանյալս գտնվել, էլ ի՞նչ պետք է ապացուցի դատարանում փորձագետին քննելը: Պարզ, հասկանալի եզրակացություն ունենք, կարիք չկա նորից փորձագետին հարցաքննենք, դատաքննությունն անիմաստ ձգձգենք»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:

Տուժող իրավահաջորդ Վալյա Նահապետյանի ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանն էլ նշեց, որ փորձագետին դատարանում հարցաքննելն անհրաժեշտություն է, քանի որ փորձագետի եզրակացությունը բացառապես հիմնված է ամբաստանյալի տված ցուցմունքի վրա, ինչն անթույլատրելի է:

Դատարանը բավարարեց նաեւ դեպքից հետո ամբաստանյալի ելքային զանգերի վերծանությունը հրապարակելու վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը, որից հետո մեղադրողը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել ամբաստանյալին:

Մեղադրողի այն հարցին, թե ինչպես է աֆեկտի վիճակում ամբաստանյալը 23 զանգ կատարել, ամբաստանյալը պատասխանեց, որ դեպքից առաջ ինքը միացրել է հեռախոսի՝ ավտոմատ զանգեր կատարելու ֆունկցիան, քանի որ մայրն ԱՄՆ-ում վիրահատության պետք է ենթարկվեր ,եւ ինքը նրա ինքնազգացողության վերաբերյալ անհանգստացած է եղել:

«Սկայպով մորս հետ խոսեցի, հետո զանգեր կատարելու ավտոմատ ֆունկցիան հեռախոսիս վրա միացրի, հետո Դիանան եկավ, ինձ անպատվեց, վիճեցինք ու էդ դեպքը եղավ: Արդեն էդ անտերը միացրած էր, ինքն իրան ա զանգեր արել մորս ու եղբորս համարներով, բայց թե որտեղից եմ խոսել, ինչ եմ խոսել, չեմ հիշում, կարող ա՝ միացրել եմ, մնացել ա դուրսը կամ միացել ա»,-ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով, որ Շենգավիթի բաժնում կնոջը դանակով հարվածելու մասին պատմելուց հետո է խնդրել ոստիկաններին զանգել ԱՄՆ եւ տեղեկացնել դեպքի մասին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այն հարցին, թե կոնկրետ որ ժամի համար է միացրել հեռախոսով ավտոմատ զանգեր կատարելու ֆունկցիան, ամբաստանյալը կրկին չկարողացավ հիշել:

«Արդեն երկուսուկես տարի ա անցել դեպքից, իմ հոգեկանն էլ էսքան խանգարվել ա, ո՞նց կարամ հստակ նշեմ, թե որ ժամին եմ դրել: Ասում եմ՝ ես իրան չեմ սպանել, էդ դու ես քո փողի համար էդ ուզում ապացուցել»,- փաստաբանին դիմեց ամբաստանյալը:

Նշենք, որ ամբաստանյալի հեռախոսը որպես իրեղեն ապացույց չի ճանաչվել, քանի որ նախնական խուզարկության ժամանակ այն չի հայտնաբերվել։

Դիանա Հայրապետյանի աղջկա նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, թե ցուցմունքն արդեն հրապարակվել է, որը հաշվի կառնվի խորհրդակցական սենյակում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը՝ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ