News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շատերի կարծիքով, մորուքով տղամարդն ավելի առնական եւ տիրական տեսք ունի: Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի անցկացրած պրիմատների նոր հետազոտությունը ցույց է տվել. սոցիալական բարդ խմբում դեմքի մազերը գերիշխանության նշան են եւ արուին ավելի գրավիչ են դարձնում:

Ըստ The Huffington Post-ի, գիտնականները վերլուծել են պրիմատների 154 տեսակի դեմքի եւ մարմնի «զարդարանքները»: Մեծ խմբերի արուների մոտ «զարդարանքներն» ավելի բարդ եւ նկատելի են եղել, քան նրանց մոտ, ովքեր ապրել են փոքր խմբերում: Մասնագետները ենթադրում են, որ մորուքի տարածվածությունը կարելի է բացատրել նույն կերպ:

MedDaily-ի փոխանցմամբ, մեծ հասարակությունը ենթադրում է մրցակցության բարձր մակարդակ: Փոքր խմբերում բոլորը ճանաչում են միմյանց, այդ պատճառով սեփական հատկանիշների եւ մրցունակության մասին մյուսներին տեղեկացնելու անհրաժեշտություն չկա:

Խոշոր քաղաքներում մարդիկ շրջապատված են անծանոթներով, այդ պատճառով նրանց գնահատման արագ միջոց է անհրաժեշտ: Նույն նպատակով մարդիկ կարող են օգտագործել ոսկերչական զարդեր, դաջվածք եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ