News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սենթ Լյուիսի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են բաժանումն ու նոր հարաբերությունների սկիզբը: Նրանք պարզել են. ուղեղում գոյություն ունի մեխանիզմ, որն օգնում է հաղթահարել բաժանումն ու մարդուն տրամադրել նոր հարաբերություններ սկսել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տղամարդիկ եւ կանայք տարբեր պատճառներով են որոշում վերջ տալ հարաբերություններին:

Ըստ The Hindustan Times-ի, ուժեղ սեռի ներկայացուցիչները հաճախ զուգընկերուհու հետ բաժանվում են, երբ վերջինը այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունենում: Էվոլյուցիայի տեսանկյունից այս փաստը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ տղամարդը պետք է խուսափի օտար սերնդի դաստիարակելու հավանականությունից:

Իսկ կանայք ավելի հաճախ հարաբերություններին վերջ են դնում զգայական դավաճանության պատճառով: Սիրահարների ուղեղի հետազոտությունը գիտնականներին օգնել է հասկանալ, թե ինչպես են մարդիկ հաղթահարում բաժանումը:

Ըստ MedDaily-ի, սիրահարվածների մոտ մեծ է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որը բնորոշ է կոկաինից կախվածություն ունեցողների մոտ: Բաժանումը կարելի է համեմատել կոկաինից հրաժարվելու հետ:

Կոկաինի օգտագործումը դադարեցրած մարդկանց ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ նրանց մոտ ուղեղի որոշ հատվածներում մոխրագույն նյութն ավելի շատ է, քան նրանց մոտ, որոնք դեռեւս կախվածություն ունեն:

Ամենայն հավանականությամբ, զուգընկերոջ հետ բաժանումից հետո ուղեղում նույնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մարդուն ստիպում են առաջ շարժվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ