News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցական միացյալ խորհուրդը միաձայն ընդունել է «Հիշելով Հայոց ցեղասպանությունն ու հաստատելով լավագույն աշխարհը» անվանումով բանաձեւը, որում 2015 թվականի ապրիլը հայտարարվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման ամիս: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Բանաձեւում ներկայացվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմական անդրադարձը, ինչպես նաեւ Թուրքիայի հանրապետությանն ուղղված կոչ է հնչում՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստերն ու աշխատել արդար որոշման ուղղությամբ:

Փաստաթղթում նշվում է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո ամերիկյան մարդասիրական ջանքերի մասին, ինչպես նաեւ հաղորդվում, որ Գլենդելի դպրոցական միացյալ խորհուրդն այսուհետ եւս շարունակելու է ռեսուրսներ տրամադրել՝ Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնական ծրագրերի աջակցության նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ