News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի հետ հարցազրույցում  գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոնուհի Իրինա Ռոդնինան պատմում է Հայաստանի այցի, հոկեյի սիրելի ԲԿՄԱ ակումբի, ամառային Սեւանում խորհրդային մարզական հավաքների մասին։ Մարզուհու հերթական այցը համընկնել է Խորեն Հովհաննիսյանի 60-րդ տարեդարձի եւ հոբելյանական խաղի հետ։

Դուք հաճախ եք հյուրընկալում Երեւանում։ Ուրախ ենք Ձեզ տեսնել Խորեն Հովհաննիսյանի 60-րդ տարեդարձին եւ հոբելյանական խաղին...

Շնորհակալություն։ Երեւան եմ ժամանել Պետդումայի՝ ԱՊՀ հետ փոխգործակցության եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի պաշտոնական պատվիրակության կազմում։ Իսկ մարտի 30-ին այստեղ կլինի նաեւ ՌԴ Պետդումայի նախագահը։ Այսինքն, այստեղ մեծ ծրագիր ունենք։ Զուգահեռ ես հայտնվեցի նաեւ այս կարեւոր միջոցառման։ Նման պահերը եւ պատմական, եւ մարդկային առումներով շատ հուզիչ են մասնակիցների համար, կրկին հայտնվել, ներկայանալ, շփվել... Նրանցից շատերն այնքան էլ հաճախ չեն իրար տեսնում։

Հաճելի է նաեւ ֆոտբոլասերների համար, տեսնել իրենց կուռքերին, ինչ-որ մեկին, հատկապես երիտասարդներին պատմել նրանց մասին։ Ուստի սա շատ հաճելի պահ է, որ միավորում է բոլորին։ Կարծում եմ՝ վաղը հետաքրքիր կլինի։

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Աշխարհի լավագույն գեղասահորդուհին հետեւո՞ւմ էր ֆուտբոլային հանդիպումներին։

Մենք հստակ բաժանել էին ամառային եւ ձմեռային մարզաձեւերը։ Թեեւ, իհարկե, հետեւում էինք նաեւ ամառային մարզաձեւերին։ Քանի ո ես բանակային սպորտի ներկայացուցիչ էի, ամբողջ կյանքս հանդես եմ եկել ԲԿՄԱ-ի կազմում, ինձ համար առաջին տեղում հոկեյն էր։ Հայտն թիմի հետ մենք ընդհանուր սահադաշտ ունեինք։ Այդ օրերին մենք հետեւում էինք իրար որպես մարզիկ, նայում, թե ինչ կարող ենք փոխառել։ Հանրությունը եւս հետեւում էր։ Դե իհարկե, ամենաժողովրդական ֆուտբոլն ու հոկեյն էին, բայց եւ մենք՝ գեղասահորդներս, սիրված էինք։

Ծանոթ եղե՞լ եք Խորեն Հովհաննիսյանի հետ 70-80-ականներին։

Ոչ։ Միայն տեսել եմ, թե ինչպես է խաղում, հիմնականում հեռուստատեսությամբ, կամ տրիբունաներից։

Հաճա՞խ եք լինում Հայաստանում։ Ի՞նչ հիշողություններ ունեք Հայաստանի հետ կապված։

Այ հիմա սկսել եմ ավելի հաճախ լինել։ Նախկինում այստեղ սահադաշտ չկար եւ մենք գնում էն Սեւանա լիճ, որտեղ ԽՍՀՄ հավաքականների համար բարձրլեռնային բազա կար։ Մենք այնտեղ ամռանն էինք լինում։ Իսկ այժմ բավական հաճախ եմ գալիս, վերջին անգամ եկել էի հունվարին։ Նաեւ ապրիլին ենք գալու։ Շատ արդյունավետ աշխատանք է ընթանում եւ մեր հանձնաժողովների գծով, եւ կուսակցական՝ Եվրասիական միության գծով։ Կան նաեւ շատ միջոցառումներ երիտասարդների համար։ Այս տարի երրորդ անգամ անցկացնելու ենք ԱՊՀ երկրների դպրոցական սպորտի փառատոնը։ Միգուցե նրանցից ինչ-որ մեկը երազում է մեծ սպորտի մասին, բայց այստեղ մեր նպատակը ոչ թե ընտրելն է, այլ այդ երեխաներին իրար հետ մտերմացնելը։ Մենք նրանց միշտ ասում ենք՝ երբ տուն եք գնում, ու ձեր մոտ 50-100 նոր հասցեներ են հայտնվում, այժմ նաեւ էլեկտրոնային, ես իմ խնդիրը կարող եմ կատարված համարել։ Եթե նախկինում մենք շատ բան գիտեինք իրար մասին, ընդհանուր կրթություն, լեզու, երկիր ունեինք, այժմ գիտեն քիչ, արդեն լեզուն էլ է խնդիր դարձել։ Այդ իմաստով սպորտը արտառոց երեւույթ է, այստեղ առանձնակի լեզվային հմտություններ ունենալ պետք չէ։

Արդյոք շատ է զարգացե՞լ գեղասահքը Ձեր ժամանակներից։ Երբ նայում եք երիտասարդ գեղասահորդներին, զգո՞ւմ եք, որ սպորտում մտածում եք նույն լեզվով։

Գիտեք, ոչինչ կանգնած չի մնում, եւ միայն առաջընթացում չէ բանը։ Փոխվում են կանոնները, փոխվում են պահանջները։ Ոչ այն պատճառով, որ սկսել են լավ կամ վատ սահել, պարզապես նրանք այլ կանոններ ունեն։ Իսկ դա փոփոխություններ է պահանջում։ Եւ այսօր, երբ սպորտը գրեթե ամբողջությամբ պրոֆեսիոնալ է դարձել, տեխնիկական վարպետության, ծրագրերի բարդության հարցերը բացարձակապես այլ հարթությունում են։ Մենք նրանց կողքին պարզապես սիրողներ են։ Ոչ միայն կարգավիճակով, այլեւ սահելով։

Իսկ կցանկանայի՞ք կրկին որպես երիտասարդ գեղասահորդուհի դուրս գալ սառույցի վրա։

Չգիտեմ... Ինձ համար այն ժամանակ հարմար էր, հարմար է եւ հիմա։ Կյանքը կրկին ապրելու ցանկությունը ապրածից չբավարարված լինելու նշան է։ Իսկ ես, անկեղծ ասած, բողոքելու տեղ չունեմ։ Ինձ հետաքրքիր է նայել, թե ասօր ինչպես է հանդես գալիս եւ մրցում երիտասարդությունը։ Հենց հիմա աշխարհի առաջնությունն է։ Այնպես որ կան հետաքրքրություններ, կան խնդիրներ, կան գործեր։ Մենք իրար չենք կարող փոխարինել, եւ պետք էլ չէ։

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ