News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել:

Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում Հայաստանը կարող է իր տարածքով ապահովել տարեկան 70 մլրդ. խ/մ իրանական եւ թուրքմենական գազի փոխադրում երրորդ երկիր: Ավելին՝ գազի տարանցման համար մատակարարը պարտավոր է վճարել փոխադրված գազի 5 տոկոսի չափով: Ի դեպ, 70 մլրդ խ/մ գազի 5 տոկոսը կազմում է 3 մլրդ 500 մլն խ/մ: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանը սպառել է 2 մլրդ 450 մլն խ/մ գազ: Այսինքն՝ մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ: Եւ հիմա ո՞վ է մեղավոր, որ մինչ օրս այս ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չի արվել, այլեւ ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի շարունակենք ՌԴ-ից գազ գնել այդքան թանկ գնով:

Հավելենք, որ այս տարիներին Հայաստանի ներսում գազի բաշխման ծառայությունը 400 տոկոսով թանկացել է՝ 47,1 դոլարից դարձել է 185,5: Տպավորություն է, թե ոսկեջրած խողովակներով են գազ մատակարարում: Մինչդեռ ակնհայտ է, որ գազի սակագինը սահմանող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում է ի վնաս ՀՀ բնակչության, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 1 խմ գազի սակագնի հաշվարկի մեջ անգամ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների սենյակների ծաղիկների արժեքն են «մտցրել»: Մնում է պարզել, թե այս տարիներին ՀՀ բնակչությունից թալանված գումարներից որքանն է բաժին հասել այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ նրա հանձնաժողովականներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ