News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը վերջին ամիսներին զբաղված էր միայն ԲՀԿ-ով, մասնավորապես՝ կուսակցության ներկայացուցիչներին անիմաստ քաշքշելով եւ նրանց պրոֆիլակտիկ զրույցների հրավիրելով:

Սակայն պարզվեց, որ ԲՀԿ-ի «լիկվիդացիայով» ազատություն տրվեց Վլադիմիր Գասպարյանի գործունեությանը:  Խոսքը մարտի սկզբին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ օրը ցերեկով սպանվեց քաղաքի հայտնի հեղինակություններից մեկը՝ իրեն ուղեկցող ընկերների հետ միասին: Այդ օրվանից ՀՀ ոստիկանապետը սկսեց արշավել քաղաքի բոլոր գողականների վրա:

Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաեւ համակարգի ներսում: «Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում ոստիկանության պետերի, ժոդովրդի լեզվով ասած, միլպետների փոփոխություններ եղան: Սյունիքի մարզում ոստիկանության բոլոր բաժինների պետերը փոխվեցին, նույնը տեղի ունեցավ Շիրակում: Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ այլ մարզերից ավելի շատ հեռացվեցին աշխատանքից, քան տեղափոխվեցին այլ համայնքներ կամ այլ ծառայությունների: Մասնավորապես, Գյումրիի ոստիկանության երկու բաժինների պետերն էլ փոխվեցին, խոսքը եւ՛ Կումայրիի, եւ՛ Մուշի մասին է (Գյումրին վերջին օրերին դարձել է հանցագործությունների հիմնական թատերաբեմ):

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ սուսուփուս տուն է ճանապարհել Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ հեղինակություններով զբաղվող վարչության պետին: Թե ով կլինի տան ճանապարհ բռնած հերթական պաշտոնյան՝ կերեւա առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ