News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկախ փորձագետները շարունակում են իրենց կարծիքը ներկայացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ, հաղորդում է «ԷկոԼուրը»

www.aarhus.am կայքում հրապարակվել է Սեյրան Մինասյանի կարծիքը, որում ասված է. «ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու ՇՄԱԳ-ը մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են ՇՄ վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ:

Նախագծային փաստաթղթերում ներկայացված են.

• մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա,

• հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների,

• վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։

Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում:

Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ:

Տպել
Ամենաշատ