News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում Germanwings  ավիաընկերությանը պատկանող կործանված օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի նախկին ընկերուհին պատմել է, որ ինքը պատրաստվում էր «փոխել համակարգը» եւ «տպավորիչ ժեստ» անել, որը բոլորը կհիշեն: 26-ամյա բորտ ուղեկցորդուհի Մարիա Վ.-ի վկայությամբ, Լյուբիցը կարող էր գիշերն արթնանալ ու սարսափահար գոռալ. «Մենք ցած ենք ընկնում»:

Երբ ես լսեցի աղետի մասին, ուղեղից մեջ պտտվում էր նրա ասածը, թե «Մի անգամ ես կանեմ այնպիսի բան, որը կփոխի համակարգը, եւ բոլորը կիմանան իմ անունը եւ կհիշեն ինձ»,-պատմել է երիտասարդ կինը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Քննությունը պարզել է, որ վերջին թռիչքից մի քանի օր առաջ բժիշկները գտել են, որ Լյուբիցի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան աշխատել, բայց նա պատռել է տեղեկանքը: Պարզվել է նաեւ, որ օդաչուն վերջերս բաժանվել էր ընկերուհուց, եւ ըստ ամենայնի, նրան վերադարձնելու վերջին հուսահատ փորձն է արել, նրա համար Audi մեքենա գնելով: Սակայն աղջիկը մերժել է նրան եւ չի ընդունել նվերը:

Դյուսելդորֆում Լյուբիցի ծնողների բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են բժշկական թղթեր, որոնք վկայում են նրա հիվանդության եւ նշանակված բուժումների մասին:
Այսպիսով, քննությունը պարզել է, որ օդաչուն փակ մարդ է եղել, տառապել է հոգեկան, հնարավոր է նաեւ, ֆիզիկական հիվանդությամբ:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ, որոնք բոլորը մահացել են:

Նրանցից  69-ը Գերմանիայի քաղաքացի էին, 45-ը՝ Իսպանիայի, կայնի նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի քաղաքացիներ:

Նախնական տվյալներով, աղետի պատճառն այն է, որ երբ անձնակազմի հրամանատարը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցից, Լյուբիցը փակվել է եւ դիտավորյալ իջեցրել օդանավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ