News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փաստաբան Թամարա Յայլոյանի դեմ Փաստաբանների պալատի  հարուցած կարգապահական վարույթով նախնական նախապատրաստողը արդեն իր եզրակացությունը տվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ առաջին մասով պարզվել է, որ Թամարա Յայլոյանը մասնակցել է քննչական գործողության ոչ թե վարույթ իրականացնող մարմնի  հրավերով, այլ մասնավոր անձի հրավերով, քանի որ այդ պարագայում քննությունը իրականացնողը ռուսական կողմն էր, իսկ նրան հրավիրել էր Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալը: Այս մասով նախապատրաստողը որեւէ խախտում չի հայտնաբերել: Ինչ վերաբերում է երկրորդ մասին՝ Պերմյակովի պաշտպանությունից հրաժարվելուն, ապա այս մասով եզրակացրել են, որ կա վարքագծի կանոնների խախտում, բայց ելնելով գործի առանձնահատկությունից, հուզական վիճակից, դա այն խախտումը չէ, ինչ որ պետք է լինի: Այժմ այս եզրակացությունը նախապատրաստողը ուղարկել է պալատի խորհրդին, որպեսզի առաջիկայում նիստ հրավիրեն եւ որոշում կայացնեն: Թամարա Յայլյոնաը 10օրյա ժամկետում պետք է իր առարկությունները ներկայացնի՝ արդյոք համաձայն է եզրակացության հետ, թե ոչ: Փաստաբանը նշեց, որ Պերմյակովի պաշտպանությունից հրաժարվելով որեւէ մեկի շահին վնաս չի տվել եւ այդ մասով վարքագծի կանոնը խախտելը որոշ չափով պետք է բացառություն դիտարկվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թամարա Յայլոյանի դեմ վարույթ հարուցելու պատճառ էր հանդիսացել այն, որ նա մեզ հետ զրույցում նշել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով. ինչպես նաեւ հայտնել, որ  հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց: «Նորմալ եմ վերաբերում վարույթին, եթե ես հրաժարվել եմ, պալատը այլընտրանք չի ունեցել եւ պետք է վարույթ հարուցեր»,-ասել է փաստաբանը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ