News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օդեսայում սպանել են «Պասաժ» հյուրանոցի տնօրեն Ռոման Կամենյուկին եւ նրա թիկնապահին: Երկուսին էլ սպանել են դանակի հարվածներով, ընդ որում, հյուրանոցի տնօրենին՝ առանձնակի դաժանությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հանցագործության մասին հաղորդագրությունը Օդեսայի ոստիկանություն է ստացվել մարտի 27-ին, տեղի ժամանակով 18.20-ին: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, նրանք հանցագործությանն առնչություն ունեցող անձանց որոնման օպերատիվ գործողություններ են սկսել:

«Dumskaya.net» պորտալի փոխանցմամբ՝ «Պասաժի» խանութներից մեկի աշխատակիցը պատմել է, որ դեպքից բառացիորեն մի քանի րոպե առաջ տեսել է, որ տնօրենը վազում էր կենտրոնական դահլիճում: Նա հասել է հյուրանոցի սպասարահ, որտեղ էլ հենց սպանվել է:

«Պասաժ» հյուրանոցը մի ողջ թաղամաս է զբաղեցնում Դերիբասովյան եւ Պրեոբրաժենսկի փողոցների հատման վայրում: Ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է «Ուկրբուդսերվիս» ընկերությանը, եւս 24 տոկոսը պատկանում է ամերիկյան Clear Water Bay Hotels կորպորացիային: Երկու ընկերություններն էլ կապված են գործարարներ Բորիս Կաուֆմանի եւ Ալեքսանդր Գրանովսկիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ