News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելան բողոքի նոտա է փոխանցել ամերիկացի դիվանագետներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանագրի առթիվ, որով Վենեսուելան սպառնալիք է հայտարարվում ԱՄՆ անվտանգության շահերի համար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է մտցվում Վենեսուելայի հետ հարաբերություններում, քանի որ այդ երկրում իրավիճակը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար:

Հրամանագրի շրջանակներում նաեւ պատժամիջոցներ են ընդունվել Վենեսուելայի 7 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ