News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի վերաքննիչ դատարանը մարտի 27-ին չեղյալ է հայտարարել ԱՄՆ քաղաքացի Ամանդա Նոքսի եւ նրա նախկին ընկեր Ռաֆայել Սոլեչիտոյի նկատմամբ կայացված դատավճիռը՝ բրիտանացի ուսանողուհի Մերեդիտ Քերչերի սպանության աղմկահարույց գործով:

Ֆլորենցիայի դատարանի 2014 թվականի հունվարի 30-ին կայացված նախորդ վճռով Նոքսը դատապարտվել էր 28,5 տարվա, իսկ Սոլեչիտոն՝ 25 տարվա ազատազրկման: Դրանից առաջ նրանք արդեն մեկ անգամ մեղավոր էին ճանաչվել, ապա արդարացվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Նոքսի հետ միասին վարձակալած բնակարանում ապրող Քերչերի դաժան սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականին: ՔՆնությունը պարզել է, որ 21-ամյա բրիտանուհուն սպանությունից առաջ բռնաբարել են:

2009 թվականին Նոքսը, Սոլեչիտոն եւ Կոտ դ'Իվուարի քաղաքացի Ռուդի Գեդեն մեղավոր են ճանաչվել սպանության մեջ: Նոքսը դատապարտվել է 26 տարվա, Սոլեչիտան՝ 25 տարվա, իսկ Գեդեն՝ 16 տարվա ազատազրկման: Սակայն Նոսքը դիմել է վերաքննիչ դատարան եւ 2011 թվականի հոկտեմբերին դատարանը որոշել է, որ ամերիկուհու եւ իտալացու մեղքն ապացուցող բավարար հիմքեր չկան:

2013-ի մարտին Իտալիայի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել նրանց արդարացման դատավճիռը՝ հանձնարարելով նորից քննել գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ