News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

The Washington-ին տված հարցազրույցում Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնից հրաժարական է տվել՝ անջատողականության մեջ մեղադրվելու մտահոգության պատճառով: Կոլոմոյսկին «Ուկրնաֆթա» ընկերության շուրջ կոնֆլիկտը բացատրել է շահերի բախմամբ: Նա նաեւ «Նավթոգազ»-ին մեղադրել է «Ուկրնաֆթա»-ից 4 մլրդ դոլարի բնական գազ գողանալու մեջ:

Կոլոմոյսկիի խոսքով, «Ուկրնաֆթա»-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցած միջադեպից հետո լրատվամիջոցներում «տեղեկատվական խրախճանք» սկսվեց: Նախկին նահանգապետը նշել է, որ իրեն միշտ գործարար է համարել, այլ ոչ թե քաղաքական գործիչ, եւ կարծում է, որ իրավիճակը հեռուն է գնացել, եւ իրեն կարող էին մեղադրել անջատողականության մեջ:

Իգոր Կոլոմոյսկին չի բացառել, որ ինքն ու իր տեղակալները կարող էին «որեւէ սխալ բան» անել, քանի որ անկախ դիրքորոշում ունեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից: «Ես նրա ենթական էի, բայց նրան հավասար էի հանդես գալիս: Եվ նա դրանից լավ չէր զգում»,- ասել է նախկին նահանգապետը:

«Պորոշենկոն երկար ժամանակ համբերատար էր ինձ հետ: Եթե ես նրա տեղում լինեի, երեք ամիս անց ինձ կազատեի պաշտոնից»,- ամփոփել է օլիգարխը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Իգոր Կոլոմոյսկին հրաժարական է ներկայացրել Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնից: Պյոտր Պորոշենկոն ընդունել է հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ