Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ճիշտ է Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նախ շեշտել է, թե իր եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ որեւէ խննդիր չկա եւ ավելացրել, որ ճիշտ է գտնում Թուրքիան նախագահական կառավարման երկիր դարձնելը։ «Նախագահական երկիր դարձնելն իմ միտքն է։ Այն ես եմ գրել ու տեղ է գտնելու կուսակցության նախընտրական ծրագրում»,-ասել է Դավութօղլուն։