News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) մոտ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2-3-էջանոց շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ըւ՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները:

«Կողմերը շատ-շատ մոտ են վերջնական քայլին, եւ այն (համաձայնագիրը) կարող է ստորագրվել ու հրապարակվել»,-ասել է աղբյուրը:

Այլ աղբյուրների տվյալներով՝ բանակցությունների մասնակիցները թեժ քննարկում են համաձայնագրի առանցքային դետալները, բայց նրա ապագան դեռ որոշված չէ, իսկ բանակցությունները դեռ կարող են խափանվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Շվեյցարիայի Լոզան քաղաքում մարտի 26-ին սկսվել է Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների հերթական փուլը:

Իրանի ԱԳ փոխնախարար Համիդ Բայադինեժադը նախօրեին հայտարարել է լրագրողներին, որ Իրանը եւ «վեցնյակը» կարողացել է մի շարք բարդ խնդիրների լուծումներ գտնել, սակայն դեռեւս մնում են չլուծված հարցեր, որոնց կողմերը փորձում են փոխընդունելի պատասխաններ գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ